About

Նպատակ ունենալով խթանել Գյումրի քաղաքի մշակութային կյանքի զարգացումը, նոր երաժշտական եւ մշակութային մոտեցումներ ձեւվավորել երաժշտասեր հանրության շերտերում ՝ 2016 թվականին կյանքի կոչվեց երիտասարդական երաժշտական խմբի ստեղծման գաղափարը: Կազմավորվեց «ՆՌԱՆԷ» ֆոլք-ռոք բենդ երիտասարդական երաժշտական խումբը, որն իր գործունեությամբ աստիճանաբար զբաղեցնում է իր ուրույն տեղը երաժշտական աշխարհում: Խմբում ներգրավված են եռանդուն, տաղանդավոր, նպատակասլաց երիտասարդ-երաժիշտներ, ովքեր, անկասկած, հանդիսանում են նոր Հայաստանի մշակութային վերելքի երաշխիքը: «Նռանէ» ֆոլք-ռոք բենդը իր գործունեությամբ փորձում է համախմբել երաժշտասեր հասարակությանը, ներկայացնելով հեղինակային, ազգային ինչպես նաև այլ ազգերի երաժշտությունը յուրովի մեկնաբանմամբ:
Խմբի ելույթները գտնում են ջերմ ընդունելություն եւ մշտապես արժանանում հանդիսատեսի բարձր գնահատականին:
Իր գործունեության ընթացքում, խումբը հանդիպել է բազմաթիվ դժվարությունների, որոնք մասամբ հաղթահարել է ինքնուրյուն: Սակայն խումբը դեռեւս ունի աջակցության կարիք:


Լիանա Մուղնեցյան - Ադմինիստրատոր
Անի Ավետիսյան - Վոկալ
Աննա Քոչարյան - Վոկալ, ջութակ
Քնարիկ Ստեփանյան - ֆլեյտա
Բուրաստան Ղալաչյան - Քանոն
Ռաֆաել Ապրեյան - Հարվածային
Նարեկ Նավասարդյան - Բաս կիթառ
Արմեն Քոչարյան - Կիթառ, վոկալ, խմբի ղեկավար